Սպանվել է Արաբական թերակղզում «Ալ-Կաիդայի» առաջնորդը

10:45 • 05.11.14

Եմենում սպանվել է Արաբական թերակղզում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդը, հայտնում է Russia Today-ը:

 

Շավկի ալ-Բադանի անունով առաջնորդին վաղուց որոնում էր ամերիկյան հետախուզությունը:

 

Սպանվել է նաև «Ալ-Կաիդայի» տեղական բջջի՝ «Անսար ալ-Շարիա» խմբավորման առաջնորդ Նաբիլ ալ-Դահաբը:

 

Ահաբեկիչների ոչնչացումը հնարավոր է դարձել անօդաչու թռչող սարքի հասցրած օդային հարվածների միջոցով: