Երևանում Կասկադի մոտից սկսված երթի ընթացքում 9 մարդ բերման է ենթարկվել. ՀՀ ոտիկանություն

21:33 • 05.11.14

Երևանում Կասկադի մոտից նոյեմբերի 5-ին սկսված երթի ընթացքում ինը մարդ բերման է ենթարկվել ՀՀ ոտիկանություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ նրանց դեմ վարչական արձանագրություն է կազմվել Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 172-րդ հոդվածի երկրորդ կետով` հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը:

 

Այս վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով: