Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարարությունների միջև համագործակցությանը և Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներին:
Երկրի ղեկավարը կարևորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել նախանշված ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:










