Շիա մուսուլմանները նշում են իրենց հիմնական տոնը՝ Աշուրան՝ ինքնախարազանումով
Russia Today-ը հայտնում է, որ այսօր ամբողջ աշխարհում միլիոնավոր մուսուլմաններ նշում են Աշուրան՝ իմամ Հուսեյնի չարչարանքների առիթով իրենց վիշտն արտահայտող կրոնական տոնը, որն արտահայտվում է ինքնախարազանմամբ:
Աշուրան Կովկասում հայտնի է նաև շախսեյ-վախսեյ անվանումով: Սա շիական գլխավոր տոնն է:
Մի քանի սուննիական երկրներում տոնը «նշանավորվել» է ռումբերի պայթյուններով:
Ի նշան իմամ Հուսեյնի թափած արյան՝ մուսուլմանները, ի թիվս այլնի, սրաձև կտրվածներ են անում իրենց մարմիններին, սայրերով շղթաներով հարվածում իրենց մարմիններին:
Յոթերորդ դարում Ալի խալիֆի որդի Հուսեյնի մահվանը տարբեր մոտեցումները շիա և սուննի մուսուլմանների հիմնական տարաձայնություններից են:










