Ավստրիայում դպրոցների տնօրեններին կսովորեցնեն բացահայտել ջիհադական աշակերտներին. ԶԼՄ

00:34 • 05.11.14

Ավստրիայի մայրաքաղաքում 150 դպրոցի տնօրենների նոր պարտականությունների մեջ են մտնում երիտասարդ ջիհադականների բացահայտումը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Local-ին:


Վիեննայի կրթության քոլեջում ուսուցիչների համար հատուկ դասախոսություն կանցկացվի, որտեղ նրանք կսովորեն աշակերտների շարքերում հայտնաբերել ծայրահեղական տրամադրվածությամբ երիտասարդներին:


Միջոցառման կազմակերպիչ, Վիեննայի Եկեղեցական կրթական բարձրագույն դպրոցի տնօրեն Խայնցա Իվկովիտցայի խոսքով՝ դասախոսությունները երկու՝ կրոնին և պետական անվտանգությանը վերաբերող հատվածների կբաժանվեն: