Վրաստանի կուրսը կասկածի տակ է. Կառլ Բիլդտը՝ Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի մասին

12:00 • 05.11.14

Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը, գնահատելով Վրաստանում ստեղծված իրավիճակը, այն բնութագրել է որպես «լուրջ քաղաքական ճգնաժամ»:

 

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ գնահատելով Վրաստանի վարչապետի որոշումը՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու վերաբերյալ:

 

Բիլդտը միաժամանակ հայտարարել է, թե երկրի քաղաքական կուրսը վտանգի տակ է:

 

«Վրաստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է: Պաշտպանության նախարարի վրա հարձակումն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ: Երկրի կուրսը կասկածի տակ է»,-գրել է նա:

 

Նախկին արտգործնախարարը նաև տարածել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ կուլիսներից: