66 տարվա ամուսնական կյանքից հետո բրիտանացի ամուսինները մահացել են նույն օրը
Իրենց երկարամյա ամուսնական կյանքում բրիտանացիներ Արթուր Թիերը և իր սիրելի կինը` Մարին, անբաժան են եղել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` երբ Մարիի մոտ տկարամտության աշխատանիշներ են ի հայտ եկել, ամուսինը մշտապես հոգ է տարել նրա մասին, երբ երկուսն էլ 80-նն անց էին արդեն: Սակայն երկուշաբթի, երբ օրեր էին մնում նրանց ամուսնության 66-ամյա հոբելյանին, ամուսինները մահացել են միասին: Նրանց մարմինները հայտնաբերել են իրենց տանը` բրիտանական Մեծ Կամբրիա կղզում:
Միջադեպի շուրջ հարցումներ են անցկացվում, սակայն ոստիկանությունը որևէ այլ տարբերակ չի դիտարկում, բացի բնական մահվանից:










