ԱՄՆ-ում տեղական ընտրություններում հաղթել է Ջորջ Բուշը

09:58 • 05.11.14

Հողային հարցերով Տեխասի հանձնակատարի քիչ կարևորություն ունեցող ընտրություններում հաղթել է Ջորջ Պ. Բուշ անունով երրորդ ամերիկացի քաղաքական գործիչը, գրում է gazeta.ru-ն:

 

Բուշն ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի թոռն է և նրա որդու՝ Ջորջ Բուշ-կրտսերի եղբորորդին: 38-ամյա տեխասցի պաշտոնյայի հայրը՝ Ջեբ Բուշը, Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետն է:

 

Ջորջ Պ. Բուշը հաղթել է հողային հարցերով հանձնակատարի ընտրություններում համոզիչ 60 տոկոս ձայնով՝ զգալիորեն առաջ անցնելով մրցակիցներից: Հատկանշական է, որ նա դարձել է Բուշերի ընտանիքում առաջինը, ով կարողացել էր հաղթանակ տանել առաջին իսկ ընտրություններում, որտեղ առաջադրել է թեկնածությունը։