Չինաստանը կպատժի Դալայ լամային սատարող պաշտոնյաներին

16:14 • 05.11.14

France 24-ը հայտնում է, որ Չինաստանը կպատժի այն տիբեթցի պաշտոնյաներին, ովքեր կսատարեն արտաքսման մեջ գտնվող հոգևոր առաջնորդ Դալայ լամային:

 

Տիբեթում են չին հակակոռուպցիոն գործիչները, որոնք նպատակ ունեն շրջանը զերծ պահել անջատողականությունից:

 

Վերահսկողությունը կիրականացնի Չինաստանի Կոմկուսի ներքին դիտորդական կառույցը՝ Կարգուկանոնի և տեսչական աշխատանքի կենտրոնական հանձնաժողովը:

 

Ըստ աղբյուրի՝ Պեկինը Դալայ լամային ահաբեկիչ էր որակել և 1959-ին արտաքսել: