Եգիպտոսում բենզատարը բախվել է դպրոցական ավտոբուսին.18 մարդ զոհվել է, 18-ը՝ ծանր վիճակում է
Եգիպտոսի Էլ-Բուհեյրա նահանգում բենզատարը բախվել է դպրոցական ավտոբուսին և պայթել: Միջադեպի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հայտնում է Sky News Arabia-ն:
Ոստիկանության տվյալով մեկ այլ մեքենա կտրել է ավտոբուսի առաջը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը բենզատարի հետ:
Միջադեպի հետևանքով ևս 18 դպրոցական ծանր վիճակում է: Երկրի ԱԳՆ-ն բացառում է ահաբեկչության տարբերակը:










