Բրիտանացիների համար համացանցն ավելի կարևոր է, քան ընտանիքն ու անձնական հիգիենան

16:13 • 05.11.14

Բրիտանացիների գրեթե կեսը կարծում է, որ համացանցում ժամանակ անցկացնելու հնարավորությունն ավելի կարևոր է, քան ընտանիքի հետ շփումը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Evening Standart-ին, որն էլ վկայակոչում է Opinium Research ընկերության հարցման տվյալները:


Ինչպես նշվում է, հարցմանը մասնակցողների 48 տոկոսը պնդում է, որ համացանցի համար պատրաստ են զրկվել մտերիմ մարդկանց տեսնելու հնարավորությունից:


Յուրաքանչյուր ութերորդ բրիտանացին (12 տոկոս) կարող է մնալ առանց սննդի ավելի երկար, քան առանց սոցիալական ցանցերի:


Հարցման համաձայն՝ կարիքների ցուցակում գլխավոր առաջնահերթությունը համացանցն է, որն առաջ է անցնում անգամ անձնական հիգիենայի կարիքից: Լոգանք ընդունելը ճանաչվել է կարևորությամբ երկրորդ առօրյա խնդիրը:


Բացի այդ, բրիտանացիների մեծ մասի համար սմարթֆոնի առկայությունը շատ ավելի կարևոր է, քան տանը լվացքի մեքենայի առկայությունը: