Ոստիկանության հետ բախման հետևանքով Երուսաղեմում 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
Բախումներ են սկսվել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով 20 հոգի տարբեր աստիճանի վնասվածք է ստացել, գրում է euronews-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ դիմակավորված ցուցարարները քարեր են նետել իրավապահների ուղղությամբ և հրմշտոց է սկսվել, ինչի հետևանքով փորձել են նրանց ներս հրել մզկիթ։
Այդ ամենի հետևանքով մզկիթը ժամանակավորապես փակվել է։
Սրբավայրը հանդիսանում է թե՛ հրեաների և թե՛ մուսուլմանների աղոթավայրը, ինչի պատճառով վերջին շաբաթներին թեժ կետ է դարձել բախումների համար։










