World Whisky Bible-ը աշխարհում լավագույն վիսկի է ճանաչել ճապոնականը
Վիսկիի հանրահայտ ամենամյա ուղեցույցը՝ World Whisky Bible-ը, աշխարհում լավագույնն է ճանաչել մեկ տեսակի ածիկից պատրաստված 2013 թվականի Յամադզակի ապրանքանիշին պատկանող ճապոնական վիսկին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Իր 12 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ World Whisky Bible-ը աշխարհի լավագույն ալկոհոլային խմիչք է ճանաչել ճապոնական վիսկին:
Վիսկիի գիտակ և մրցանակաբաշխության հինադիր Ջիմ Մյուրերը ճապոնական ապրանքանիշին 100 հնարավորից 97.5 միավոր է շնորհել:










