Մադոննան հրաժարվել է իր հիվանդ ու գործազուրկ եղբորը օգնություն ցուցաբերել
Երգչուհի Մադոննան հրաժարվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել իր մեծ եղբորը, չնայած իրենց ընդհանուր հոր խնդրանքին, հայտնում է Lenta.ru-ն՝ InTouch Weekly-ին հղումով։
56-ամյա փոփ-աստղը անտարբեր է մնացել այն փաստի նկատմամբ, որ իր արյունակիցը՝ Էնթոնին, տեղավորվել է Միչիգանի ավտոտնակներից մեկում և տառապում է ոտնաթաթի ու կողոսկրերի կոտրվածքներից։
Նշվում է, որ երգչուհու անհամեմատ մեծ ընտանիքում միայն Մադոննան և եղբայրներից մեկն է օգնության ձեռք մեկնել ալկոհոլային կախվածություն ունեցող Էնթոնիին։ Սակայն այս անգամ գտել են, որ նա ևս մեկ հնարավորության արժանի չէ։
Մադոննան 6 երեխաներից 3-րդ է ընտանիքում։ Դեռ մանկուց նա չի կարողացել ընկերանալ իր երկու եղբայրների հետ, քանի որ նրանք մշտապես թմրանյութեր են օգտագործել և ծաղրել երգչուհուն։
Մադոննայի կարողությունն այժմ գնահատվում է 500 միլիոն դոլար։










