Օրեգոնն օրինականացնում է մարիխուանան, մինչդեռ Ֆլորիդան մերժում է դրա բժշկական նպատակներով օգտագործումը
ԱՄՆ-ի Օրեգոնի և Վաշինգտոնի ընտրողները քվեարկել են հօգուտ մարիխուանայի օրինականացման, մինչդեռ Ֆլորիդա նահանգում քվեարկողները դեմ են եղել դրան, գրում է CNN News-ը։
Նշվում է, որ եթե կողմ քվեարկողների թիվն ավելի շատ լիներ, ապա Ֆլորիդայում կթույլատրվեր բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացումը և առողջապահության դեպարտամենտին կպարտավորեցվեր զբաղվել դրա կարգավորմամբ և վերահսկմամբ։
Հետաքրքրական է, որ ԱՄՆ օրենսդրությամբ մարիխուանայի օրինականացման համար անհրաժեշտ է ընտրողների 60% կողմ քվեները, իսկ քվեարկության արդյունքում հավաքվել է միայն 57% կողմ ձայն։
Օրեգոնի նոր օրենքը թույլ կտա ստեղծել մարիխուանայի արտադրումը (աճեցումը), բաշխումը և վաճառքը կարգավորող առևտրային համակարգ։
Բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործումն օրինականացրել են մի քանի նահանգներ, ներառյալ՝ Նյու Յորք նահանգը։










