Հանրաքվեի արդյունքում ԱՄՆ մայրաքաղաքում օրինականացնում են մարիխուանան

10:13 • 05.11.14

Վաշինգտոնում բնակչության շրջանում քվեարկության արդյունքում թույլատրվելու է մարիխուանա պահելը, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press գործակալությանը հղումով:

 

Մարիխուանան օրինականացնելու արշավը Վաշինգտոնում ուղեկցվել է հանրային լայն քննարկումներով: Օրինականացման կողմնակիցների հիմնական հակափաստարկներից մեկն իրավապահների աշխատանքն էր, որոնք թմրանյութ պահելու համար ձերբակալում էին բազմաթիվ աֆրոամերիկացիների:

 

Ի տարբերություն Կոլորադո և Վաշինգտոն նահանգների, որտեղ թմրանյութն օրինականացվել էր 2012թ.-ին, հանրաքվեի էր ներկայացվել միայն քաղաքացիների՝ մարիխուանա պահելու, այլ ոչ այն վաճառելու իրավունքը:

Համապատասխան որոշումը պետք է կայացնի շրջանային խորհուրդը: