Վատիկանը դատապարտել է քաղցկեղով տառապող 29-ամյա ամերիկուհու`կյանքից հեռանալու որոշումը
Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան այսօր դատապարտել է ամերիկուհի Բրեթանի Մեյնարդի՝ իր կյանքին վերջ դնելու որոշումը` նախընտրելով չտառապել ուղեղի անբուժելի քաղցկեղից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Վատիկանի կարծիքով` մահանալն ընտրելու մեջ «արժանապատվություն չկա»: Հոգևորական Իգնասիո Կարասկո դե Պաուլան նկատողություններ է արել երկու օր անց այն դեպքից, երբ հայտնի է դարձել 29-ամյա ամերիկուհու որոշման մասին:
Հիշեցնենք, որ ուղեղի 4-րդ աստիճանի քաղցկեղով տառապող կինը, ով բնակվում էր Օրեգոնում, որոշել է հեռանալ կյանքից` նախընտրելով չտառապել և չհյուծվել:











