Հյուսիսային Կորեան գործարկել է ուրանի հարստացման նոր գործարան (լուսանկարներ)
Հյուսիսային Կորեան գործարկել է ուրանի հարստացման համար նախատեսված նոր գործարան, որի շնորհիվ կրկնակի կավելացնի միջուկային զենքի արտադրության իր կարողությունները, գրում է lenta.ru-ն՝ հարավկորեական «Չունան իլբո» թերթին հղումով։
Նոր գործարանը՝ 0.2 հեկտար տարածքով, կառուցվել է երկու տարվա ընթացքում Յոնբյոն միջուկային համալիրի տարածքում և վերջերս է գործարկվել, նշում է թերթը։
Հյուսիսային Կորեան իր կարողություններն ավելացնելու արդյունքում, ըստ թերթի, կարող է տարեկան արտադրել մինչև 80 կգ բարձրհարստացված ուրան, որը բավարար է 4-5 միջուկային լիցք պատրաստելու համար։
2013-ի օգոստոսին Յոնբյոնում նոր համալիրի կառուցման պատրաստության մասին հայտարարվել էր համացանցում Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտի կողմից (Institute for Science and International Security, ISIS)։
Արբանյակային պատկերները վերլուծելուց հետո մասնագետները եկել էին այն եզրահանգման, որ Փհենյանը որոշել է իր կարողությունները մեծացնել ուղիղ երկու անգամ։














