Նորվեգիայի հետախուզությունը հայտարարել է հնարավոր ահաբեկչությունների մասին
Նորվեգիան, հատուկ ծառայությունների տվյալներով, մոտ ժամանակում կարող է դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ, գրում է РИА Новости-ն։
Ըստ տեղեկությունների, ահաբեկչական ակտի սպառնալիքը կամ փորձը կարող ձեռնարկվել մոտակա 12 ամիսների ընթացքում։ Հատուկ ծառայությունների գնահատականով, զինվորականները, ոստիկանները և քաղաքական գործիչները կարող են ռիսկի ենթարկվել։
Ինչպես հայտնել են Հակաահաբեկչական կենտրոնում, «Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է արել ահաբեկչություններ իրականացնել ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի դաշնակից երկրներում։










