Սլովակիայի իշխանությունները կվճարեն նրանց, ովքեր կհայտնեն դրամաշորթության դեպքերի մասին
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկաn չորեքշաբթի օրենք է ստորագրել դրամաշորթության մասին տեղեկություն հայտնողների իրավական պաշտպանության մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` նախագահի մամլո ծառայությանը հղումով:
«Նոր օրենքի համաձայն` դրամաշորթության կամ դրա հետ կապված հակահասարակական այլ գործողությունների մասին հայտնող քաղաքացիները ենթակա են անվճար իրավարար պաշտպանության և դրամական պարգևավճարի այն դեպքում, երբ ոստիկանները կամ դատական մարմինները հաստատում գտնեն այդ տեղեկության համար», - ասվում է նախագահի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Օրենքը ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ին: Օրենքը չի բացառում նաև անձնական թիկնապահի տրամադրումը:










