Սերգեյ Իվանովի որդին խեղդվել է ԱՄԷ-ում
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի ավագ որդին՝ Ալեքսանդր Իվանովը, մահացել է Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնում է lenta.ru-ն:
Իվանով կրտսերը Внешэкономбанк-ում վարչության նախագահի տեղակալ էր, ծնվել է 1977-ին:
Նա մահացել է լողալու ժամանակ:
2005-ին հանգուցյալը ՃՏՊ-ի պատճառ էր դարձել, որի հետևանքով մարդ էր զոհվել: Այդ ժամանակ գործը փակվել էր:










