Starbucks-ն արգելել է աշխատակիցներին քարերով ամուսնական մատանիներ կրել

11:13 • 05.11.14

Starbucks սրճարանների ցանցը նոր «դրես-կոդ» է սահմանել աշխատակիցների համար, որով արգելվում է քարերով ամուսնական մատանիներ կրել, բայց թույլատրվում են դաջվածքները, գրում է ria.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

 

Նոր օրենքների համաձայն՝ աշխատակիցներին կթույլատրվի կրել ամուսնական մատանիներ, բայց առանց քարերի: Արգելվում են նաև ցանկացած թևնոցներ և ժամացույցներ: Ընկերության համաձայն՝ դա սանիտարական խնդիր է լուծում: Սակայն փիրսինգը և տատուն թույլատրվում են:

 

«Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կարողանան կենտրոնանալ աշխատակիցների վրա, այլ ոչ բոդի-արտի: Տատուները թույլ են տրվում, բայց ոչ դեմքի կամ վզի շրջանում»,- ասել է ընկերության ներկայացուցիչներից մեկը:

 

Starbucks-ի աշխատակիցներն արդեն մի քանի օր քննարկում են նորարարությունը սոցիալական ցանցերում:


«Starbucks, կինս ինձ հենց նոր ասաց, որ դուք նոր «դրես-կոդ» եք սահմանել, որն արգելում է ամուսնական մատանիներ կրել: Ինչո՞վ եք մտածում»,- գրում է Քորեյ Ջեփեսոնը:

 

Ավելի վաղ Starbucks ընկերությունը հայտարարել է, որ սկսում է նոր ծառայություն մատուցել՝ սուրճի առաքում տուն և գրասենյակ: Նոր «դրես-կոդը», ընկերության ղեկավարի կարծիքով, նրանց կօգնի այդ հարցում: