Կիմ Չեն Ընը հանրության մեջ հայտնվել է առանց ձեռնափայտի

09:19 • 05.11.14

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանրության մեջ հայտնվել է առանց ձեռնափայտի, տեղեկացնում է BBC-ն:

 

Կիմ Չեն Ընը լրատվամիջոցների տեսադաշտից «կորել էր» վեց շաբաթ, և այդ ընթացքում մամուլում տեղեկություն էր տարածվել, թե նա ծնկի վիրահատություն է տարել: Նրա առողջական վիճակի շուրջ շահարկումները ողողել էին մամուլը:

 

Սակայն այժմ կորեական մամուլում հայտնվել են նրա միանգամայն առողջ տեսքով լուսանկարները՝ այն բանից հետո, երբ նա մի քանի հանդիպումների է մասնակցել և լուսանկարվել:

Photos of Kim Jong-un released by KCNA on 5 November 2014