Անակոնդան ուղիղ եթերում կուլ կտա ամերիկացի գիտնականին (տեսանյութ)
«Discovery» հեռուստաընկերությունը ուղիղ եթերում կցուցադրի անակոնդայի՝ կենդանի մարդուն կուլ տալու կադրերը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Лента.ru-ին:
Հսկայական անակոնդայի որովայնում հայտնվելու սարսափն իր մաշկի վրա կզգա ամերիկացի գիտնական Փոլ Ռոզոլին: Գիտնականին կոգնի ողջ մնալ հատուկ կոստյումը:
Այդ մասին պատմող «Eaten Alive» հաղորդումը կցուցադրվի 2014 թվականի դեկտեմբերի 7-ին:










