Բակո Սահակյանն ու Սերգո Կարապետյանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հարցեր

23:48 • 06.11.14

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին և նրա առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


Երկրի ղեկավարը ԼՂՀ գյուղատնտեսությանը ցուցաբերած գործնական աջակցության համար Սերգո Կարապետյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով` գոհունակությամբ նշելով Հայաստանի և Արցախի գյուղատնտեսության նախարարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և այս գործում նախարարի անձնական ներդրումը: