Կստեղծվի նոր նախարարություն, որը կղեկավարի Վաչե Գաբրիելյանը

10:07 • 06.11.14

ՀՀ կառավարությունում ստեղծվելու է նոր նախարարություն, որը, ըստ Tert.am–ի տեղեկությունների, կղեկավարի նախկինում ֆինանսների նախարար, այժմ վարչապետի խորհրդական Վաչե Գաբրիելյանը։


Նոր նախարարությունը կկոչվի Միջազգային տնտեսական ինտեգրման և ռեֆորմների նախարարություն։
 

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանն երեկ լրագրողներին ներկայացնելով կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկված հարցերը, ասել էր, որ ի թիվ այլ հարցերի քննարկվել են նաև Կառավարության ներսում որոշ կառուցվածքային փոփոխություններ, որի մասին տեղեկատվություն կհրապարակվի Կառավարության առաջիկա նիստին: