Մեր ծրագրերը առաջ են գնում և վարչապետը ավելի քան վճռականորեն է տրամադրված. Վ. Բաղդասարյան

16:16 • 06.11.14

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «ավելի քան վճռականորեն է տրամադրված» և նրա հրաժարականի մասին լուրերը տարածում են ցայտնոտի մեջ գտնվող ուժերը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան հարցի, որ այսօրվա մամուլում շրջանառվում էր, որ վարչապետ Հովիկ Աբարհամյանն իր ենթակաների հետ խոսելու տոնայնությունը վերջերս փոխել է, քանի որ առաջիկա գարնանը հրաժարական է տալու:


«Բնականաբար անհեթեթություն է, ցայտնոտի մեջ են, որովհետև մեր ծրագրերը առաջ են գնում և վարչապետը ավելի քան վճռականորեն է տրամադրված ։ Լավ է, որ դա նկատում են, վատ է, որ նման կերպ են արձագանում»,- ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավարը: