Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները կմիավորվեն

11:19 • 06.11.14

Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց փոփոխություններ իրականացնել Կառավարության կառուցվածքի մեջ և միավորել Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունները:


Հովիկ Աբրահամյանը նաև առաջարկեց ստեղծել Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:


Նախագիծը մանրամասն ավելի ուշ կներկայացնի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: