Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 15-ին

13:13 • 06.11.14

Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստյան արարողությունը նախատեսված է նաև Երևանում. նրա աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 15-ին: Այս մասին Tert.am-ին հայտնեց Հասմիկ Ղարիբյանի մտերիմներից մեկը:

 


Նոյեմբերի 12-ին Հայաստան կժամանեն նրա հարազատները՝ ամուսինը` Ներսես Աբրահամյանը ու քույրը՝ Անուշ Ղարիբյանը: Դերասանուհուն կհուղարկավորեն նրա հոր՝ Իշխան Ղարիբյանի կողքին՝ Շահումյանում:


Հիշեցնենք դերասանուհու հոգեհանգիստը տեղի կունենա նաև ԱՄՆ-ում նոյեմբերի` 11-ին:


Ի դեպ, Հայաստանում հուղարկավորվելը եղել է դերասանուհու ցանկությունը: