Ոստիկաններն ու ցուցարարները բախվել են Բրյուսելում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ

21:22 • 06.11.14

Ոստիկաններն ու ցուցարարները վնասվածքներ են ստացել Բրյուսելում բողոքի ազգային ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումներում:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` RTL-ին հղումով, ավելի քան 1000 մարդ հինգշաբթի դուրս է եկել Բրյուսելի փողոցներ` ցույց կազմակերպելով: Նրանք դեմ են բյուջետային տնտեսության միջոցների և կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին կառավարության հայտարարություններին:


Դաժան բախումներ են տեղի ունեցել Հարավային կայարանի մոտ, որը ցույցի վերջնական կետն է եղել: Անհայտ անձինք քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել են աղբամաններն ու կոտրել կայանված մեքենաների ապակիները: Ոստիկաններն ստիպված են եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել ցուցարարներին ցրելու համար: Ցուցարարներից ոմանք ձերբակալվել են: