Չելյաբինսկի պաշտոնյան կնոջ հետ մեկ շաբաթ ապրել է փողոցում (տեսանյութ)

12:56 • 06.11.14

Ռուսաստանի Չելյաբինսկի շրջանի կառավարության տեղեկատվական բաժնի աշխատակից Անտոն Պերվուխինը և նրա կինը՝ Ալիսան, յոթ օր ապրել են փողոցում՝ առանց փողի և կապի միջոցների, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով chelyabinsk.ru կայքին:

 

Մեծ քաղաքում ապրելու նման փորձը դարձել է «Քաղաքային վայրիները» ռեալիթի-շոուի մաս:

 

Նշվում է, որ նախագծի մասնակիցներին թույլ չի տրվել դիմել ընկերների և ծանոթների օգնությանը, իրավունք չեն ունեցել օգտվելու գումար վաստակելու նույն միջոցից, գիշերել միևնույն տեղում: Պերվուխինի խոսքով՝ շոուի առաջին սերիան կհայտնվի համացանցում նոյեմբերի կեսին:

 

Անտոն Պերվուխինը Ռուսաստանում հայտնի է որպես PR-մասնագետ, ով մասնագիտացած է վիրուսային գովազդի ստեղծման գծով: Ինչպես գրում է lenta.ru-ն, որոշ տվյալներով, հենց նա է եղել Լեոնարդո Դի Կապրիոյին Չելյաբինսկի «Օսկար» շնորհելու գաղափարի հեղինակը: