Ռոբերտ Դաունի կրտսերը երրորդ անգամ հայր է դարձել
Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը և նրա կինը՝ պրոդյուսեր Սյուզան Դաունին, դուստր են ունեցել։ Զույգը միասին է արդեն 9 տարի։ 2012-ին նրանք որդի էին ունեցել, ում անվանել էին Էքսթոն Էլայաս Դաունի, գրում է filmpro.ru-ն։
Առաջին ամուսնությունից դերասանն ունի ևս մեկ երեխա՝ Ինդիոն, ով արդեն 21 տարեկան է։
Այն մասին, որ Ռոբերտ Դաունի կրտսերը և նրա կինը երեխայի են սպասում, երջանիկ հայրիկը հայտնել էր Twitter-ում այս տարվա հուլիսին։
«Ես չգիտեմ՝ սա տղամարդկանց աշխարհն է, թե ոչ, սակայն ղեկավարում են այն կանայք։ Սյուզանը և ես երջանիկ ենք հայտնել, որ մեր ընտանիքում ավելացում է սպասվում։ Մենք աղջիկ ենք ունենալու»,- գրել էր դերասանը։
Երեխայի անունը չի նշվում։










