Ferrari-ի նախկին նախագահը կգլխավորի Alitalia ավիաընկերությունը
Ferrari-ի նախկին նախագահ Լուկա Կորդերո դի Մոնտեձեմելոն կգլխավորի Alitalia ավիաընկերությունը: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ ավիաընկերության տնօրենների խորհրդի որոշումը վկայակոչելով, գրում է ТАСС-ը: Alitalia-ի փոխնախագահ կնշանակվի Etihad արաբական ավիաընկերության գլխավոր ղեկավար Ջեյմս Հոգանը:
67-ամյա Մոնտեձեմոլոն՝ առաջատար և հեղինակավոր իտալացի գործարարներից մեկն է: Նա 23 տարի Ferrari-ի նախագահն է եղել , իսկ մինչև 2010 թվականը ղեկավարել է FIAT ավտոկոնցեռնը, որին պատկանում է ոչ միայն Ferrari-ն, այլև Alfa Romeo-ն:
Մոնտեձեմելոն պետք է ղեկավարի, այսպես կոչված, New Alitalia-ն, որն այս տարի նոր ռազմավարական ներդրող է ձեռք բերել: Վերջին տարիների ընթացքում ֆինանսական դժվարություններ ունեցող և սնանկության եզրին հայտնված ավիաընկերությունը փաստացիորեն դադարել է լինել ազգային ավիափոխադրող, ինչը ստիպել է Իտալիայի կառավարությանը դրա փրկության համար ներդրող փնտրել: Այս ամառը համաձայնություն է ձեռք բերվել Աբու-Դաբիից Etihad ավիաընկերությանը 49 տոկոս բաժնետոմսերի փոխանցման մասին, որը ենթադրում է Alitalia-ի զարգացման մեջ 1,758 միլիարդ եվրոյի մակարդակով ներդրումներ մինչև 2017 թվականը:










