Ավստրալիայում կոալաներին սովորեցնում են գրկախառնվել աշխարհի առաջնորդների հետ՝ «Մեծ քսանյակին» ընդառաջ (տեսանյութ)

15:18 • 06.11.14

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Lone Pine Koala ապաստարանում կոալաներին սովորեցնում են գրկախառնվել աշխարհի առաջնորդների հետ. առջևում «Մեծ 20-յակի» գագաթաժողովն է:

 

The Irish Times-ը հայտնում է, որ գրկախառնության պարապմունքները տևում են օրական 10 - 30 րոպե: Կենդանիները սովորում են, թե ինչպես է պետք դիմավորել, ողջունել և գրկախառնվել ազդեցիկ քաղաքական գործիչների՝ տեսականորեն Անգելա Մերկելի, Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և այլոց հետ:

 

Նշվում է, որ հայտնիները սովորական են տեղի կոալաների համար: Նրանք լուսանկարվելու փորձ ունեն թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի, դերասան Ջոն Թրավոլթայի և երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ:

 

Գագաթաժողովը Բրիսբենում կկայանա հաջորդ շաբաթ: