ՀՀԿ տատիկը ոստիկանությունում է. կառավարության դիմաց հրմշտոցի հանգամանքները պարզվում են (տեսանյութ)

12:37 • 06.11.14

Կառավարության հերթական նիստից առաջ կառավարության շենքի մոտ այսօր միջադեպ է տեղի ունեցել. «Արմենիա» բժշկական կենտրոնի տնօրենի դեմ բողոքող բուժքրոջ և հանրությանը «ՀՀԿ տատիկ» անվամբ հայտնի կնոջ միջև վեճ է բռնկվել, որի արդյունքում վերջինս ընկել է գետնին։ 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հաղորդեցին, որ միջադեպի մասնակիցները ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրվել, հանգամանքները պարզվում են: