Կրեմլը գաղտնի ֆինանսավորել է Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր գործչին. Life News
Life News-ը հայտնում է, որ Կրեմլը գաղտնի ֆինանսավորել է Ալեքսեյ Նավալնուն՝ Ռուսաստանի ընդդիմության առաջնորդին:
Աղբյուրը պնդում է, որ դա են փաստում իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:
Ըստ այդմ՝ ակտիվիստ Վլադիմիր Աշուրկովի քաղաքացիական կինը 2012-ին 100 մլն ռուբլի է վաստակել պետական տենդերներից: Իսկ Աշուրկովը հայտնի է որպես «Նավալնու քսակ»՝ նրան ֆինանսավորող:
Աղբյուրը նշում է, որ այժմ Բրիտանիայում ապաստանած Աշուրկովի ու նրա կնոջ՝ Մարկվոյի փող բերող գործարքներն անցել են ոչ միայն Մոսկվայի քաղաքապետարանով և այլ ատյաններով, այլև անմիջականորեն վերահսկվել են Կրեմլի կառույցների կողմից, որոնց պաշտոնյաներն ակտիվորեն զբաղվել են Մարկվոյի ֆիրմաների շահերի լոբբինգով իշխանական շրջանակներում:










