Life News-ը հեռացրել է Կրեմլի հետ ընդդիմադիր գործիչ Նավալնիի կապերի մասին նորությունը

14:30 • 06.11.14

Life News հեռուստաալիքն իր կայքից հեռացրել է տեղադրված նորությունն այն մասին, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իբր գաղտնի ֆինանսավորում է ստանում ռուսական կառավարությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հինգշաբթի Life News-ի կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Կրեմլն իբր զբաղվել է Նավալնիի գաղտնի ֆինանսավորմամբ նրա ընկեր Վլադիմիր Աշուրկովի միջոցով: Life News-ի տեղեկություններով՝ Աշուրկովին մոտ երկու ընկերություններ պետական տենդերներով աշխատել են ավելի քան 100 միլիոն ռուբլի:

 

Կրեմլում աղբյուրը հայտնել է ТАСС-ին, որ ընդդիմադիր գործչի ֆինանսավորման մասին տեղեկությունն «ամբողջապես զառանցանք է և ռեյթինգի մրցավազք»:

 

Հուլիսի վերջին Աշուրկովի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում Նավալնիի ընտրարշավի ժամանակ միջոցների հափշտակման գործի առնչությամբ: Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Աշուրկովը քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայում: