«Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է «օրենքով գող» Լյոխա Իրկուտսկին
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են քրեական հեղինակություն համարվող Ալեքսեյ Գուդինին՝ Լյոխա Իրկուտսկի մականունով, գրում է lenta.ru-ն։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ 40-ամյա «օրենքով գողը» փորձել է Թուրքիա մեկնել կեղծ անձնագրով։
Կրկնահանցագործի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար։
Ներկայում իրավապահներն աշխատում են ստուգել Գուդինի ներգրավվածությունը Ռուսաստանի տարածքում այլ հանցագործությունների մեջ։
Նա մտնում է «եղբայրական» հանցախմբի մեջ, որը հայտնի է կատարված հանցագործությունների առանձնակի դաժանությամբ։
2001-ին նա կեղծել է իր մահը, որպեսզի խուսափի քրեական պատասխանատվությունից և մինչ այժմ ապրել է կեղծ փաստաթղթերով։
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ի կալանավայրերի 11 ամենահզոր հանցավոր խմբավորումները։














