ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Աֆղանստան՝ դաշինքի զորքերի դուրսբերմանն ընդառաջ

10:56 • 06.11.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան, հայտնում է Associated Press-ը:

 

Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը ծրագրում է հանդիպել Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:

 

Աղբյուրը նշում է, որ այցը տեղի է ունենում Աֆղանստանից Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի դուրսբերման նախօրեին:

 

Պաշտոնյան արդեն հայտարարել է, որ դուրսբերումից հետո էլ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել աֆղանստանցի զինվորականներին: