Օբաման $6.2 մլրդ կխնդրի Կոնգրեսից՝ Էբոլայի դեմ պայքարի համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է Կոնգրեսից 6,2 միլիարդ դոլար խնդրի՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարելու և դրա տարածումը ԱՄՆ-ում կանխելու համար, հաղորդում է BBC-ն:
Պահանջվող գումարի 4,5 միլիարդ դոլարը նախատեսվելու է անմիջապես արձագանքման համար, իսկ 1,5 միլիարդը՝ անկանխատեսելի զարգացումների համար որպես պահուստային ֆոնդ:
Այս դիմումը հաջորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածած վերջին հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ Էբոլայով վարակվածների թիվը հասել է 13,042-ի, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 4818-ի:
Բոլոր մահվան դեպքերը, բացի 27-ից, եղել են Լիբերիայում, Գվինեայում և Սիերա Լեոնեում:










