Զվարթնոց օդանավակայանում ուղևորահոսքի 11 տոկոս աճ է գրանցվել` նախորդ հոկտեմբերի համեմատ
2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր:
Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:
|
|
Ուղևորների թիվը 2013թ. հոկտեմբերին |
Ուղևորների թիվը 2014թ. հոկտեմբերին |
Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ |
|
Ժամանող |
87 911 |
96 007 |
+ 9 % |
|
Մեկնող |
74 489 |
101 595 |
+ 13 % |
|
Ընդամենը |
162 400 |
179 602 |
+ 11 % |
Այս մասին հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից։










