Բեն Լադենին սպանողը բացահայտել է իր ինքնությունը

08:24 • 06.11.14

ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանման զինծառայող Ռոբերտ Օ' Նիլը բրիտանական Daily Mail թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2011թ.-ին հենց ինքն է սպանել «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին:


Պարբերականի տվյալներով՝ 38-ամյա Օ' Նիլի հետ հարցազրույցը կհեռարձակվի Fox հեռուստաընկերության եթերում՝ նոյեմբերին:


Իր ինքնությունը բացահայտելու որոշումը նա կայացրել է, երբ նրան զրկել են սոցիալական արտոնություններից՝ ծառայությունը վաղաժամ թողնելու համար:


Հատուկջոկատայինը 20 տարվա փոխարեն զինված ուժերում մնացել է ընդամենը 16 տարի:


Օ' Նիլը ծնվել է Մոնտանա նահանգում, որտեղ մինչ այժմ բնակվում է հոր հետ: Բանակ է գնացել 19 տարեկանում՝ սիրավեպի անհաջող ավարտից հետո: Նա մասնակցել է 400 ռազմական գործողությունների՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում: «Թիվ 1 ահաբեկչի» ոչնչացման համար նա հատուկ պարգևի է արժանացել:


Ուսամա բեն Լադենը սպանվել էր 2011թ.-ի մայիսին՝ Պակիստանում: Նրա դին ամերիկացի զինվորները ծովն էին նետել: