Պարագվայում ողջ-ողջ այրել են «կախարդանքի» մեջ մեղադրվող կնոջը

01:25 • 06.11.14

«Կախարդանքի» մեջ մեղադրվող հնդկական ծագում ունեցող կնոջը ողջ-ողջ այրել են Պարագվայի հյուսիսում:


Այս մասին չորեքշաբթի ria.ru-ին հայտնել է դատախազ Ֆանի Ագիլերան: 

Կնոջը կապել են, նետահարել, ապա նետել այրվող փայտերով լի փոսը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Պարագվայի իրավապահ մարմինները հետաքննության ընթացքում սպանության մեջ մեղադրվող 9 կասկածյալ են ձերբակալել, ովքեր խոստովանել են իրենց մեղքը: