Ինչպես են ապրում աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում (լուսանկարներ)
Ֆոտոլրագրող Մայքլ Քրիստոֆեր Բրաունը Կոնգոյի մասին բազմաթիվ լուսանկարների շարքեր է արել, որոնց միջոցով լուսանկարիչը հիմնականում փորձել է աշխարհին պատմել աֆրիկյան այդ երկրի մասին, գրում է bigpicture.ru-ն։



«Ինչպես և այլ լուսանկարիչներ՝ ես ինչ- որ բաներ iPhone-ով եմ նկարում, քանի որ բջջային հեռախոսը թույլ է տալիս թաքցնել պորֆեսիոնալ լուսանկարիչ լինելու փաստը, ինչն էլ իր հերթին հնարավոր է դարձնում աննկատ մնալ և լավ կադրեր որսալ»,-ասել է Բրաունը։



Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հատկապես արևելյան հատվածում տարբեր զինված միավորումները և պետություններ պատերազմում են հանքային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։
Հանքային ռեսուրսներն իրենց հերթին օգտագործում են պատերազմի հետագա ֆինանսավորման, գազանությունների և հալածանքների համար։




Այս իրավիճակը տիրում է պետությունում ավելի քան մեկ դար։
Սահմանակցում է Կոնգոյի Հանրապետության, ԿԱՀ-ի, Սուդանի, Ուգանդայի, Ռուանդայի, Բուրունդիի, Թանզանիայի, Զամբիայի, Անգոլայի և, այդ թվում, Կաբինդա անկլավի հետ։

Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում քաղաքական շարժառիթներով ձերբակալված կանանց նկատմամբ ճնշումների ամենատարածված մեթոդը բռնաբարությունն է:
Համաձայն ՄԱԿ-ի մասնագետների տվյալների՝ հետազոտված կանանց կեսը ենթարկվել է խմբակային բռնաբարության, որոշ դեպքերում` 10 տղամարդու մասնակցությամբ:


Աշխարհի ամենաաղքատ երկրների զգալի մասը գտնվում են Աֆրիկայում, որտեղ աղքատների տոկոսային մասնաբաժինը կազմում է 70% և ավելի, այդ երկրներից են՝ Էրիտրեան, Լիբերիան, Մոզամբիկը, Սիերա Լեոնեն, Նիգերը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Զիմբաբվեն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և այլն:
Աֆրիկայից դուրս ամենաաղքատ երկրներից են՝ Սուրինամը, Հայիթին, Գվատեմալան:








ԿԴՀ-ն Բելգիայի նախկին գաղութն է։ Տարածության առումով Աֆրիկայի երրորդ պետությունն է։
Բրաունի լուսանկարները հիմնականում կարելի է գտնել իր Instagram-ի էջում։
Կոնգոյում է գտնվում Կոնգո գետը, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր գետերից մեկը։










