Հռոմում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում
Հռոմում առաջիկա 36 ժամերին հորդառատ անձրևների պատճառով հայտարարվել է փոթորկի նախազգուշացում, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Repubblica.it-ին:
Հռոմում հայտարարվել է տագնապի «կարմիր» մակարդակ տեղումների ենթադրյալ մեծ քանակի պատճառով, ինչը կբերի ջրհեղեղի: Նոյեմբերի 6-ին քաղաքում փակ կլինեն բոլոր դպրոցները, ինչպես նաև հնագիտական թանգարաննները, այդ թվում՝ Կոլիզեումը և Հռոմեական ֆորումը:
Միևնույն ժամանակ, Ֆյումիչինո օդանավակայանում ուշ երեկոյան վատ եղանակի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Alitalia ընկերության ինքնաթիռը: Ենթադրվում է, որ Անկոնայից Հռոմ ուղևորվող օդանավին կայծակ է հարվածել: Ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:










