Գերմանիայում մեքենավարների գործադուլը լուրջ խցանումների պատճառ է դարձել

14:36 • 06.11.14

Գերմանիայի մայրուղիներում բազմակիլոմետրանոց խցանումներ են առաջացել. պատճառը գնացքավարների գործադուլն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Խցանումների ընդհանուր գիծը կազմել է 348 կմ:

 

Նախօրեին Գերմանիայում իրենց աշխատանքը դադարեցրել էին բեռնատար գնացքների վարորդները: Այսօր նրանց են միացել նաև ուղևորատարների, ինչպես նաև՝ էլեկտրագնացքների վարորդները:

 

Գործադուլը տևելու է մինչև երկուշաբթի օրվա գիշերը: Սա Գերմանիայում թիվ մեկ նորությունների նյութն է: Սա խնդիր է, քանի որ հանգստյան օրերին Գերմանիայում տոնելու են Բեռլինի պատի անկման 25-ամյակը: