ԱՄՆ-ում առաջին անգամ հարկ է սահմանվել ոչ ալկոհոլային քաղցր խմիչքների համար
Ամերիկյան Բերքլի քաղաքում հարկ է սահմանվել ոչ ալկոհոլային քաղցր խմիչքների համար: Հարկը սահմանելու օգտին է քվեարկել քաղաքացիների ավելի քան 75 տոկոսը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Հարկի սահմանումը կարող է բարձրացնել քաղցր գազավորված ըմպելիքների գինը 10 տոկոսով:
Թերթը նաև նշում է, որ հարևան Սան Ֆրանցիսկոյում տվյալ օրենքի նախագիծը չի հավաքել հարկը սահմանելու համար անհրաժեշտ ձայների քանակը: Կողմ է քվեարկել 54,5, դեմ՝ 45,5 տոկոսը: Հարկը կսահմանվեր այն դեպքում, եթե Սան Ֆրանցիսկոյի բնակչության երկու երրորդը հավանության արժանացներ այն:
Ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքների հարկը սահմանվում է դրանց սպառումը կրճատելու համար: Մասնագետները կարծում են, որ քաղցր գազավորված ըմպելիքները դառնում են բնակչության ճարպակալման պատճառ:










