Նոյեմբերի 8-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կկազմակերպվի

16:36 • 07.11.14

Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրում է մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ կազմակերպված աշնանային ծառատունկին մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 20 հազար ծառ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և ակնկալում մայրաքաղաքի մաքրությամբ ու հարմարավետությամբ մտահոգ բոլոր պետական և հասարակական կազմակերպությունների, կրթական և առողջապահական հաստատությունների, համատիրությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը մայրաքաղաքի մաքրության ապահովման և կանաչապատման գործում: