Ադրբեջանում զինվորն սպանել է ծառայակցին
Ադրբեջանի Գուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր ծառայակից ընկերոջը, այս մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Աղդամի շրջանից պարտադիր զինծառայության կանչված զինվոր Մահիր Քյարամ օղլու Մամեդովը ավտոմատ զենքից կրակ է բացել Աղստաֆայի շրջանից զորակոչված զինվոր Ադիլ Ռուստամ օղլու Մուսաևի վրա: Ադիլ Մուսաևը միջադեպի վայրում մահացել է, տեղեկանցում է «Արմենպրես»-ը։
Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` 2014 թ. սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակում գրանցվել է 83 զոհ, որոնցից 53-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:










