Louis Vuitton-ն ամենահայտնի նորաձևության տունն է Facebook-ում
Louis Vuitton-ը ճանաչվել է հոկտեմբեր ամսվա ամենահայտնի նորաձևության բրենդը, որն ամենաշատ հավանություններն (Like) է ստացել Facebook-ում: Մեկ ամսվա ընթացքում ֆրանսիական ընկերության գրառումները հավաքել են ավելի քան 1 մլն «Like», գրում է buro247.ru-ն։
Louis Vuitton-ի մրցակիցներն են բրազիլական Lojas Renner և Via Marte ընկերությունները։ Առավել հայտնի անուններում Facebook-ի առաջատարների ցանկում են Chanel, adidas, Michael Kors, Dolce & Gabbana, Christian Louboutin և Roberto Cavalli նորաձևության տները։
Ցուցակը կազմող Stylophane ընկերության հիմնադիր Ալեքս Մենդոզան մեկնաբանել է արդյունքները։ Նրա խոսքով՝ պարզապես որքան հնարավոր է հաճախ գրառումներ անելը չի ապահովում մեծ քանակությամբ հավանություն։ Իր 1, 23 մլն «Like»-երն, օրինակ, Louis Vuitton-ը վաստակել է ընդամենը 21 գրառումների շնորհիվ, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած Lojas Renner-ը տեղադրել է 180 գրառում։










